

Ի գիտություն ավանդատուների
Հարգելի ավանդատուներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 907-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար: Սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2020թ․ մայիսի 1-ից և տարածվում է այդ օրվանից ներդրվող ավանդի գումարի վրա։