«Բրեյն – Ռինգ» ամենամյա մրցույթը

Ս.թ. մայիսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը: Մրցույթի նպատակը ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։

Մրցույթին մասնակցեցին ՀՀ մարզերից և Երևան քաղաքից աշակերտների թիմեր։ Նրանք մրցում էին առաջին պատվավոր հորիզոնականի համար՝ պատասխանելով ֆինանսատնտեսագիտական հարցերին:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հանդես եկավ ժյուրիի կազմում, ինչպես նաև մրցույթին հատուկ հարց հնչեցրեց Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։ Հարցին ճիշտ պատասխանած Արարատի մարզը ներկայացնող թիմը պարգևատրվեց Հիմնադրամի հատուկ մրցանակներով։