.png)
.png)
ԿԱԶԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱՎԱՆԴՆԵՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՆԻՍՏ
2022թ․ հունիսի 08-ին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) տնօրեն Հերմինե Հարությունյանը մասնակցել է Կազան քաղաքում ԵԱՏՄ անդամ-երկրների ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նույն օրը Հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և վերլուծաբան/հետազոտող Աննա Մարտիրոսյանը Կազան քաղաքում մասնակցել են ԵԱՏՄ երկրների ավանդներ ապահովագրողների փորձագիտական խմբի հերթական նիստին, որի ընթացում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում անվճարունակ բանկերի կարգավորման մեխանիզմների և ավանդների ապահովագրման համակարգերի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ։