

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՏՄ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
2023թ․ ապրիլի 27-28-ին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) տնօրեն Հերմինե Հարությունյանը Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից փորձագիտական խմբի հերթական նստաշրջանին։ Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման վերաբերյալ հարցերը։
Հիմնադրամի տնօրեն Հ․ Հարությունյանը նիստին մասնակցել էր նաև որպես բանախոս՝ ներկայացնելով Հիմնադրամի կողմից հեղինակած թեմաները։
Նիստի ընթացքում զեկույց ներկայացվեց նաև իսլամական ֆինանսական գործիքների և դրանց ապահովագրության վերաբերյալ, որն իր ձևաչափով առաջին նմանատիպ զեկույցն էր՝ փորձագիտական խմբի աշխատանքների շրջանակներում։