Ֆինանսական գրագիտության հերթական հանդիպումը Գորիսում

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը կազմակերպել է ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով երկօրյա այց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաք։

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը հանդիպումներ է ունեցել Գորիսի պետական համալսարանում, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջում և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում ՝ ներկայացնելով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի գործունեությունը, անձնական ֆինանսների կառավարման, զեղծարարություններից պաշտպանվելու , խնայողություններ և ներդրումներ կատարելու դերն ու նշանակությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ավանդների ապահովագրման որոշ ցուցանիշներ՝ միջազգային փորձում առկա ցուցանիշների հետ։

Մասնակիցների շրջանում հնչած հարցերը ևս մեկ անգամ ընդգծել են ակադեմիական համայնքի և ֆինանսական ոլորտի ինստիտուտների միջև համագործակցության կարևորությունը՝ ուղղված գիտելիքի փոխանակման և մասնագիտական ներուժի զարգացմանը։