

ԵԱՏՄ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐևԱՆՈՒՄ
2022թ․ հոկտեմբերի 06-07-ը Երևանի «Holiday Inn Yerevan» հյուրանոցում՝ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հյուրընկալությամբ, կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեին կից ԵԱՏՄ երկրների բանկային ավանդների ապահովագրման, բանկերի/վարկային կազմակերպությունների լուծարման և առողջացման ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) հերթական նստաշրջանը։
Փորձագիտական խումբը քննարկում է ավանդների ապահովագրման ոլորտին վերաբերող օրենսդրությունների կարգավորումները, ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձը, գնահատում է ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման համակարգերի համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, այն է՝ ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի (International Association of Deposit Insurers) կողմից ստեղծված ավանդների ապահովագրման արդյունավետ համակարգերի հիմնարար սկզբունքներին:
Փորձագիտական խմբի երկօրյա նստաշրջանի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ հարցերին.
Ավանդներ ապահովագրողների իրավական պաշտպանությունը
- Ավանդներ ապահովագրողների միջոցների ներդրման մոտեցումները
- Ավանդներ ապահովագրողների իրավասությունները բանկերի կարգավորման գործընթացներում:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև ԵԱՏՄ անդամ երկրների ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում առանձնացվեցին Փորձագիտական խմբի կողմից հետագայում քննարկվելիք գերակա թեմաները: