Ավանդների երաշխավորման համակարգում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր 21 բանկերը:
Երաշխավորվում են ֆիզիկական անձանց, այդ թվում անհատ ձեռնարկատերերի ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները (հաշիվները): Դրամային ավանդների համար երաշխավորման առավելագույն չափը 4 միլիոն դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար` 2 միլիոն դրամ:
Ավանդատուից ոչ մի գործողություն չի պահանջվում իր ավանդը երաշխավորելու համար: Ավանդ դնելու պահից այն համարվում է երաշխավորված:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հիմնական նպատակը օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: