|
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ Հիմնադրամ) իր գործնեության ընթացքում համագործակցում է տարբեր երկրների ավանդների ապահովագրման կառույցների և տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս Հիմնադրամին փորձի փոխանակման միջոցով ծանոթանալ աշխարհում ընդունված լավագույն գործելակերպին և դրանք կիրառել ՀՀ ավանդների երաշխավորման համակարգում:
2006թ նոյեմբեր ամսին Հիմնադրամը պաշտոնապես անդամագրվել է Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումին (EFDI), որին ներկայումս անդամակցում է 55 անդամ` 40 երկրից, մասնակցում է վերջինիս կողմից կազմակերպվող սեմինարներին և համաժողովներին:
Հիմնադրամը համագործակցում է նաև Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի Եվրասիական տարածաշրջանային կոմիտեի (IADI) հետ:
Միջազգային համագործակցության շրջանակներում Հիմնադրամը 2008թ մասնակցել է IADI Եվրոպայի և եվրասիական տարածաշրջանային համաժողովների կողմից կազմակերպված Ռիսկերի վերլուծություն ավանդների ապահովագրման համակարգում թեմայով միջազգային սեմինարին և EFDI-ի տարեկան համաժողովին: Առաջին անգամ տարեկան համաժողովն անցկացվում էր ԱՄՆ ավանդներ ապահովագրման դաշնային կորպորացիայի (FDIC) հետ համատեղ: Համաժողովում քննարկվել են ավանդներ ապահովող կազմակերպությունների դերն ու արդի խնդիրները, միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումներ:
Սկսած 2007թ Հիմնադրամը ակտիվորեն համագործակցում է նաև Ռուսաստանի Դաշնության Ավանդների ապահովագրման գործակալության հետ`երկուստեք այցելությունների և փորձի փոխանակման միջոցով:
|
|||
|
|||





Նորություններ

