Ֆիզիկական անձանց բանկային ավանդները հատուցելու մասին
ՀՀ օրենքն ընդունվել է 2004թ. նոյեմբերի 24-ին եւ կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների (հաշիվների)՝ օրենքով սահմանված չափով հատուցումը երաշխավորելու հետ կապված հարաբերությունները:
Բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին
ՀՀ օրենքն ընդունվել է 2001թ. նոյեմբերի 6-ին, որով սահմանվում են ՀՀ տարածքում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների անվճարունակության եւ սնանկության հասկացություններն ու հատկանիշները, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ բանկերի սնանկության հետեւանքով դրանց լուծարման ընթացակարգը:
Հիմնադրամների մասին
ՀՀ օրենքն ընդուվել է 2002թ. դեկտեմբերի 26-ին եւ սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի վրա, եթե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով այլ բան սահմանված չէ: