| ԾՐԱԳՐԵՐ | |||
|
|
|||
| ՀՀ առեւտրային բանկերում Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող համակարգի ամրապնդում | |||
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջեւ 2003թ. դեկտեմբերի 19-ին կնքված ֆինանսական համագործակցության մասին Համաձայնագրի՝ Գերմանիայի Դաշնային հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռել Հայաստանի Հանրապետության կառավարությանը Գերմանիայի KfW զարգացման բանկից ստանալ 3.5 մլն եվրո գումարով վարկ եւ 400 հազար եվրո դրամաշնորհ ՀՀ առեւտրային բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող համակարգի ամրապնդման ծրագիրն իրականացնելու համար:
Ծրագրի իրականացնողն է հանդիսանում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը:
2006թ. մարտ ամսին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի եւ Գերմանական GBDS խորհրդատվական ընկերության միջեւ կնքվեց պայմանագիր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հիմնադրամին խորհրդատվական ծառայությունների մատուցման վերաբերյալ: |
|||
|
|||





Հիմնադրամ
Նորություններ
Բյուջե/ծախսեր 