Հասցե`
Հայաստանի Հանրապետություն,  ք. Երևան
Վ. Սարգսյան փ. 6
Հեռ.` +(37410) 58 35 14
Էլ-հասցե` adgf@cba.am

                info@adgf.am

 Հարց
Ինչո՞վ է տարբերվում ավանդների երաշխավորման համակարգը ավանդների ապահովագրման համակարգից եւ ո՞րն է վերջինիս ներդրման հիմնախնդիրը:
 Պատասխան

Ավանդների հատուցման համակարգեր ներդրած պետությունների մի մասն օգտագործում է «ավանդների երաշխավորման համակարգ», իսկ մյուս մասը՝ «ավանդների ապահովագրման (պաշտպանության) համակարգ» տերմինները:

Վերոհիշյալ համակարգերը կարող են ունենալ իրավական տարբեր կարգավիճակներ եւ անվանումներ, սակայն նրանց հիմնախնդիրներն ու նպատակները էականորեն չեն տարբերվում:

Եւ ավանդների երաշխավորման, եւ ավանդների ապահովագրման համակարգերի հիմնական նպատակը նույնն է՝ որեւէ բանկի անվճարունակության դեպքում հատուցել ավանդատուների միջոցները:

ՀՀ-ում ավանդների երաշխավորման համակարգը ներդրվել է, որպեսզի պաշտպանի ավանդատուների շահերը, բարձրացնի բանկային համակարգի հուսալիությունը եւ բանկերի նկատմամբ հանրության վստահությունը:

 Հարց

Ի՞նչ է պահանջվում ավանդատուից, որպեսզի նրա ավանդները երաշխավորված լինեն:


 Պատասխան
Եթե ավանդատուն բանկում ունի ավանդ, ապա այդ ավանդը երաշխավորված է: Երաշխավորման դիմաց ավանդատուից որեւէ գործողություն կամ փոխհատուցում չի պահանջվում: Ավանդները երաշխավորվում են հիմնադրամի միջոցների հաշվին: Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին:
 Հարց

Եթե բանկում ավանդատուն ունի մի քանի տեսակի բանկային ավանդներ (հաշիվներ), արդյո՞ք երաշխավորվում են բոլոր այդ ավանդները: 


 Պատասխան
Այո. Երաշխավորված ավանդների հատուցման նպատակով ավանդատուի նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները (հաշիվները) համարվում են մեկ ավանդ, եւ ավանդատուի՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները (հաշիվները) համարվում են մեկ ավանդ: Հաշիվները ներառում են ընթացիկ, խնայողական, ժամկետային, համատեղ, եւ այլ տեսակի հաշիվներ:
 Հարց

Արդյո՞ք երաշխավորվում են բոլոր ավանդները բոլոր արժույթներով:


 Պատասխան
Այո. Երաշխավովում են ավանդատուի եւ դրամային եւ արտարժութային ավանդները:
 1 :: 2 :: 3 :: 4 :: 5 ::
Միջազգային Համագործակցություն
Հրապարակումներ
Հիմնադրամի Հրապարակումներ
Հղեք Ձեր Հարցը
Անուն
էլ. փոստ
Հարց
  
Օրենսդրություն
 15.10.2009   Հիմնադրամի կանոնակարգեր
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հրապարակային մրցույթների կազմակերպման կանոնակարգ
ավելին 
 06.03.2007   Հիմնադրամի կանոնադրություն
Հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից 2005թ. փետրվարի 22-ին, գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 22մարտի 2005թ: Կանոնադրությունը մշակվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Հիմնադրամների մասին» եւ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան:
ավելին 
 25.12.2006   ՀՀ ԿԲ որոշումներ

68 Ն    16.02.2005թ.

69 Ն    16.02.2005թ.

422 Ն  16.08.2005թ.

ավելին