ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Գլխավոր


ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿԸ

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (այսուհետ`Հիմնադրամ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումն է` ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է:
Հիմնադրամի գործունեության նպատակը "Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպաննությունն է:
rightBanner

ՀՐԱՏԱՊ ԿԱՊ

(010) 58-35-14
(010) 59-26-64
ք. Երևան Վ. Սարգսյան 6
email: info@adgf.am
2011թ. սեպտեմբերի 12-14-ը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) տնօրեն Հերմինե Հարությունյանը մասնակցել է Ալմաթիում տեղի ունեցած Եվրասիական տարածաշրջանային հանձնաժողովի 4-րդ համաժողովին, որին զուգահեռ կազմակերպվել էր սեմինար “Պրոբլեմային բանկերի ֆինանսական անվճարունակության կարգավորման մեթոդները և երաշխավորված ավանդների վճարումը” թեմայով: Ավելին »
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը ս.թ. մայիսի 29-31-ը Բելգրադում մասնակցել է Ավանդների ապահովագրման եվրոպական ֆորումի (EFDI) տարեկան համաժողովին, որը կազմակերպվել էր Սերբիայի ավանդների ապահովագրման գործակալության հետ համատեղ: Տարեկան համաժողովին զուգահեռ կազմակերպվել էր նաև տեխնիկական սեմինար` Ավելին »